ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կոնգրեսականի կոչը Քարդաշյանին՝ ճնշում գործադրել Թրամփի վրա
2019-04-10 12:56:56

Կոնգրեսական Ջեքի Սփիրը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացված Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյի ժամանակ և ասել է, որ պատրաստվում է նամակով դիմել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ ղեկավարին ճանաչել հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսականը կատակել է, նկատելով, որ այս հարցում հայկական համայնքն ունի գաղտնի զենք. անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը թվիթերուվ կոչ անի Թրամփին ճանաչել հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե լուրջ, ապա, նրա խոսքով, ԱՄՆ պարտավոր է ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: