ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԲԴԽ-ն ամփոփել է գործունեության մեկ տարին
2019-04-10 14:45:46

լրացված՝ 17.01

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ամփոփել է գործունեության մեկ տարին: Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը ԲԴԽ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր նաև տեղի կունենա ԲԴԽ-ի նոր շենքի բացման արարողությունը:

Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Ըստ հաշվետվության, վերջին 1 տարվա ընթացքում կայացվել է 289 որոշում, 5 կարգապահական տույժ սահմանելու որոշում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն, 1 լիազորությունների դադարեցում և 1 մերժում:

Գագիկ Հարությունյանն իր ելույթում առանձնացրել է մի քանի կարևոր շեշտադրումներ եւ տեղեկացրել, որ խորհրդի գլխավոր նպատակն է նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի, հետևողական իրացման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատության անմիջական գործունեության համար, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը, որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման հարցում, բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:

0:00
0:00