ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երրորդ սերնդի թղթադրամներ՝ հայկական դրամի 25 ամյակի առթիվ
2018-11-19 09:10:04

ՀՀ կենտրոնական բանկը տեսանյութ է թողարկել, որում պատմում է երրորդ սերնդի թղթադրամների ներդրման մասին։

Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները։ Նորամությունը նվիրված է ազգային թղթադրամի` դրամի 25 ամյակին։ Նոր սերնդի թղթադրամները տպված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինը 3-4 անգամ ավելի երկար։

Նոր սերնդի թղթադրամներն իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներգիծ, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը։ Ինչպես նաև, լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

Երրորդ սրնդի թղթադրամների վրա նոր պատկերներ են։ Հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամների վրա Պարույր Սևակի նկարն է, երկու հազարանոց թղթադրամի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5 հազարի վրա` Վիլյամ Սարոյանի, 10 հազարի` Կոմիտասի, 20 հազարի` Հովհաննես Այվազովսկու, իսկ 50 հազար թղթադրամի վրա` Գրիգոր Լուսավորչի։

Ներկայիս թղթադրամները աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։

2017 թվականի մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը մրցույթ էր հայտարարել կոմպոզիտային թղթադրամներ տպելու վերաբերյալ, իսկ հուլիսին` էսքիզների մրցույթ։ Մրցույթի արդյունքներով, գերմանական Giesecke & Devrient ընկերությունն է թողարկել նոր հայկական թղթադրամները։

Մանրամասները տեսանյութում:

 

Տես նաև՝