ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բելառուսը պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ. Ալիևը ժամանում է Մինսկ
2018-11-19 10:00:05

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցով ժամանում է Բելառուս, որտեղ նախատեսված են բանակցություններ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ «երկու պետությունների ղեկավարները մանրամասնորեն կքննարկեն Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությանը և միջազգային հրատապ թեմաներին առնչվող հարցեր, հիմնական շեշտը դրվելու է փոխադարձ առևտրի և տնտեսական համատեղ նախագծերի զարգացման վրա»

Բանակցություններից հետո ենթադրվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք պայմանագրեր:

Այցի մասին հայտնի էր դարձել դեռ անցած շաբաթ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպումից հետո:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Աստանայի գագաթնաժողովում տեղի ունեցած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի շուրջ քննարկումների մասին:

Հայաստանի համար կարևոր ու զգայուն այդ հարցին անդրադառնալով, նա հավաստիացրել էր, որ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան: «Մեկ շաբաթից Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչը կգա Բելառուս: Մենք քննարկելու մի շարք հարցեր ունենք, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է: Դուք պետք է իմանաք, որ մենք բարեկամներ ենք, Բելառուսը միշտ պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ»,- ասել էր Լուկաշենկոն:

Կարդացեք նաև՝