ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չեխիայի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2019-04-10 16:11:09

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 10-ին Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Չեխիայի պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ չեխական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները: