ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է
2018-11-19 10:29:43

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ
հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է` տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն, այն բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա:
Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ էր արդեն 3 օր:

 

Տես նաև՝