ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սպայկան» որոշ համայնքներում մթերում չի իրականացնի
2019-04-10 17:46:25

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերությունը՝ «Սպայկան» հրապարակել է այն համայնքների ցանկը, որտեղից այս տարի մթերում չի կարողանա կատարել: Պատճառը, ըստ հայտարարության, ֆինանսական շրջանառու միջոցների բացակայությունն է:  

Մթերման գործընթացի կազմակերպման համար «Սպայկային» անհրաժեշտ է ամսական մոտ 5 մլրդ ՀՀ դրամ՝ հայտնում է ընկերությունը: Դրանք վարկային միջոցներ են, և «Սպայկայում» մտավախություն ունեն, որ ցանկացած պահի դրանք կարող են սառեցվել:

Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում արտասահմանյան բանկերն սկսել են հետ կանչել իրենց կողմից ընկերությանը տված վարկային միջոցները։

Դրա արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:

Ընկերությունը հրապարակել է այն համայնքների ցանկը, որտեղից այս տարի մթերում չի կատարելու: Արարատի մարզի Կանաչուտ համայնքի ղեկավար Լևոն Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ իր ղեկավարած համայնքում ծիրանի մթերման խնդիրներ չեն ունենա, սակայն այլ բերքի հետ կապված կլինեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ գյուղացին մթերման հետ կապված խնդիրներ չի ունենա, այս դաշտում կհայտնվեն այլ խաղացողներ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է՝ իրավիճակը իշխանությունը հաշվի առել է:

Եթե դաշտում նոր խոշոր խաղացողներ հայտնվեն, զրուցակիցս պնդմամբ, դա նոր խնդիրներ կառաջացնի: Իսկ փորձագետի կարծիքով,  ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի խոշորագույն մթերող  ընկերությունում:

Բերբերյանը չի բացառում՝ գուցե շուկայում գների փոփոխություն լինի, սակայն ցնցումներ այս  պահին չեն կանխատեսվում։

0:00
0:00