ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանցի պատվիրակները հերթագրվել են ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար
2019-04-10 18:21:43

Աղավնի Հարությունյան
globnews.am-Ստրասբուրգ
«Ռադիոլուր»-ի համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է աշխատանքը, որտեղ այս օրերին միաժամանակ հրավիրված են Հայստանի և Վրաստանի  վարչապետերը:

«15-20 րոպե կլինի ելույթի համար եւ մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,-Ստրասբուրգից հաղորդում է globnews.am կայքի խմբագիր Աղավնի Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության 4 պատվիրակ, իսկ առաջին տեղերում երկու ֆրանսիացի պատվիրակներ են և հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Գրանցումը դեռեւս շարունակվում է, նշել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետը կժամանի Ստրասբուրգ, իսկ ապրիլի 11-ին վաղ առավոտից կսկսվեն հանդիպումները:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

Սպասվում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը, որից հետո Հայաստանի վարչապետն, արդեն վեհաժողովից դուրս, կհանդիպի Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հենց վարչապետն էլ այսօր տեղեկացրել է իր գրառմամբ:

0:00
0:00