ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիճակախաղերով հրապուրվելու վտանգը, կամ ում կարգելվի մուտք գործել խաղատուն
2019-04-10 18:50:06

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծով պատգամավորները փորձում են պայքարել խաղամոլության դեմ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, համահեղինակներն են Սիփան Փաշինյանը ու Նաիրա Զոհրաբյանը:


Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների գործունեությունը եւ թողնել միայն օնլայն հարթակը: Օրենքի մի քանի դրույթների առնչությամբ ոչ միանշանակ մոտեցում էր:  

 

Մոտավորապես 63 հազար մարդ այսօր Հայաստանում համարվում է խաղամոլ: Նրանցից շուրջ 3 հազարը մոլի խաղացող են: Նրանք եւ տուժած ընտանիքները միայն գիտեն, թե ինչ է նշանակում «նիսյայով» խաղալ: Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Սիփան Փաշինյանը  այսօր ԱԺ-ում բացահայտում էին՝ ինչպես են «նիսյայով» խաղամոլությանը նպաստում ամեն քայլափոխին գործող բուքմեյքերական գրասենյակները կամ այլ կերպ ասած «բեթ-շոփերը»:   

 

«Երբ ասում ես՝ դու գումարը դիր ես հետո էլ գումարը կբերեմ ու հետո դու ընկնում ես պարտքի տակ ու քո պարտքը այդ գրասենյակում դառնում է 10-20 միլիոն: Դու չես զգում, որ ո գրպանից այդ գումարը կորավ: Բեթ-շոփերի վրևացման պարագայում մենք նախ եւ առաջ լուծում են գայթակղության հարցը:

Երեւույթը այսօր Հայաստանում համատարած է եւ չեմ վախենում ասել, որ մարդկանց կյանքեր է կործանում»:

 

Խաղատներ քաղաքներից դուրս բերելուց հետո այսօր հերթը հասել է «բեթ-շոփ»-երին: Օրենսդրական նախաձեռնությամբ այդ հաստատությունները հանրապետության տարածքում գործելու սահմանափակումներ կունենան:

Երեւանում կփակվեն եւ կգործեն բացառապես սահմանված վայրերում, ինչպես նաեւ նման գրասենյակներ իրավունք կունենան աշխատել Ծաղկաձորի, Ջերմուկի, Սեւանի եւ Մեղրիի տարածքում՝ նույնպես սահմանված վայրերում: Նախագծի շուրջ տարակարծություն կա անգամ «Իմ քայլը» խմբակցության ներսում: Պատգամավոր Հայկ Սարգսյանի հակափաստարկները նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը չի ընդունում:

 

Կառավարությունը 2 անգամ հավանություն է տվել նախագծին: Ֆինանսների նախարարությունը գնահատել է, որ առաջարկվող սահմանափակումները չնչին ազդեցություն կունենան պետբյուջեի վրա: Պատգամավորների մի մասը, սակայն, երկընտրանքի մեջ է:

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ ժամանակ է անհրաժեշտ:

 

Շուկայի մասին հայտնի է միայն, որ կա հիմնական 4 ընկերություն: Մնացած բոլոր հաշվարկները՝ խաղամոլներից մինչեւ «բեթ-շոփեր»-ի շրջանառությունը, մոտավոր հաշվարկներ են: Նրանց չի արգելվի օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարել: Կա կարծիք, որ խաղամոլները հետագայում կտեղափոխվեն հենց օնլայն տիրույթ: Վտանգ կա, բայց չափազանցված է՝ պնդում է խստացման նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը:

 

Ընդհանուր հայտարարի գալու եւ հնչած առաջարկությունները նախագծում ընդգրկելու համար որոշվեց՝ երկու շաբաթից հետո կրկին քննարկելի ու նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո միայն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ: 


0:00
0:00