ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իտալիայի Պատգամավորների պալատի կոչը՝ միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանության հարցին
2019-04-10 22:40:20

Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է արվում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 382 պատգամավոր։ Դեմ արտահայտվող չի եղել, իսկ նախաձեռնության քվեարկությանը ձեռնպահ է մնացել 43 պատգամավոր։



Քվեարկությունից հետո բոլոր պատգամավորները ծափողջույններով են ընդունել որոշումը։

Այսօր ավելի վաղ Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, առաջացրել էր Թուրքիայի դժգոհությունը: 

«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»,- ասված է բանաձևի տեքստի մեջ: 

Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:
Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին: