ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-11 10:02:33
  • «Ժամանակ». ԵԿՄ արխիվները պետք է ուսումնասիրենք․ Երկրապահը պետք է դառնա մերան
  • «Առավոտ». Արդյոք փոխվելո՞ւ է ԵԿՄ-ն
  • «Փաստ». Պատուհաս դարձած ևս մի ճանապարհ
  • «Ժողովուրդ». Թեղուտի և Շնողի բնակիչների վնասը կփոխհատուցվի

ԵԿՄ արխիվները պետք է ուսումնասիրենք․ Երկրապահը պետք է դառնա մերան

«Ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:

Դուք ընտրվեցիք ԵԿՄ նախագահ, թեև այդպիսի մտադրություն չունեիք: Ինչո՞ւ Ձեզ ընտրեցին՝ նա պատասխանել է, որ իրավիճակն այնպիսին էր, որ համախմբող ուժ էր պետք.

«Ինձ չգովեմ, բայց երևի այս տարիների իմ գործունեությունից ելնելով՝ տղերքը գտան, որ իմ շուրջ կարող են համախմբվել, և իրենց առաջարկով, իրենց խնդրանքով ու պահանջով եղավ այս ամեն ինչը: Իրավիճակից ելնելով՝ ես հասկացա, որ ԵԿՄ-ն կառույց է, որն այսօր պետք է ավելի լուրջ հիմքերի վրա դրվի, և իմ համաձայնությունն եմ տվել: Մեծ, դժվարին գործեր կան, բայց պիտի արվեն: Մենք ինչքան հնարավոր է պիտի հզոր լինենք»:

Կան և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ մարդկային խնդիրներ: Մարդիկ պետք է արտոնություններից օգտվեն, բյուջեով ինչ-որ գումարներ պետք է հատկացվեն նրանց: Բայց այսօր պարզ չէ՝ ով է պատերազմով անցել, ով չի անցել, ով է հերոս, ով հերոս չէ, ով է դասագրքում, ով չկա, այդ ամենն այսօր պետք է տարանջատվի:

«Մեր առաջնային խնդիրներից է ԵԿՄ արխիվները ստուգել, արդեն զբաղվում ենք դրանով: Մարդիկ կան, ջոկատներ կան, որոնք իրոք մեծ դերակատարություն են ունեցել, բայց նրանց մասին ընդհանրապես չգիտեն: Դա ուղղորդված քաղաքականություն է եղել, որովհետև ով իրենց հետ չէր, դավաճանել էր, դա էր իրենց կարգախոսը՝ անկախ այդ մարդու արած գործից ու գաղափարից…»,-ասել է թերթի զրուցակիցը:

«Մեր առաջնային խնդիրներից է ԵԿՄ արխիվները ստուգել, արդեն զբաղվում ենք դրանով: Մարդիկ կան, ջոկատներ կան, որոնք իրոք մեծ դերակատարություն են ունեցել, բայց նրանց մասին ընդհանրապես չգիտեն: Դա ուղղորդված քաղաքականություն է եղել, որովհետև ով իրենց հետ չէր, դավաճանել էր, դա էր իրենց կարգախոսը՝ անկախ այդ մարդու արած գործից ու գաղափարից…»,-ասել է թերթի զրուցակիցը:

Նա նաև նշել է, որ ուզում են Արցախի վետերանների միության հետ հանդիպում, քննարկումներ կազմակերպել. «Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը պետք է ջնջվի: ԵԿՄ-ն համախմբման մերան պետք է դառնա»:

Արդյոք փոխվելո՞ւ է ԵԿՄ-ն

Առավոտը գրում է. «1992-94 թվականների պատերազմի հերոսներից շատերը քաղաքացիական կյանքում իրենց լավ չեն դրսեւորել, իրենց լկտի էին պահում, անպատիժ էին մնում, ծեծում, հալածում, կեղեքում էին մարդկանց՝ «մեզ կարելի է, մենք արյուն ենք թափել» արդարացմամբ: Էջմիածինցիները ատելությամբ են լցված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հանդեպ, եւ պատճառը հաստատ «տուշոնկան» չի: Ատելության արմատներն ավելի խորն են՝ հոգեբանական եւ ֆիզիկական ահաբեկչությունը, որը Մանվելը եւ նրա «թիկնազորը» տարիներ շարունակ կիրառում էին բնակիչների դեմ: Այդպիսի բաները չեն մոռացվում եւ, ցավոք, չեն ներվում»:

Թերթն ակնհայտ է համարում «Երկրապահի» կապը ներքին քաղաքականության հետ: 1996-ին երկրապահներն ամեն ինչ արեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա իշխանության, 1998-ին դարձյալ ամեն ինչ արեցին, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա նախագահ: Անցած տարիների ընթացքում երկրապահներին տրվեցին տնտեսական լծակներ, բիզնեսներ: ԵԿՄ նախորդ նախագահ Մանվել Գրիգորյանը ԱԺ-ում նախորդ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ էր: Այդ կազմակերպության նորընտիր նախագահը ներկայումս իշխող «Իմ քայլի» պատգամավոր է:

«Ես չգիտեմ, թե ինչպես են հրազդանցիները վերաբերվում պատերազմի իրական հերոս Սասուն Միքայելյանին: Հիշեցնեմ սակայն, որ «Երկրապահի» «ամենալկտի» տարիներին՝ 1996-1999 թվականներին նա եղել է Հրազդանի քաղաքապետ: Հավանաբար, ոչ բոլորն են նրանից գոհ: Բայց, մյուս կողմից, հուսով եմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո նրա դեմ ցույցեր չեն անի: Այդ հույսն ինձ ներշնչում է այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ զոռբայության, ամենաթողության, բռնությունների ժամանակաշրջանն ավարտվել է», -գրում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Ես չգիտեմ, թե ինչպես են հրազդանցիները վերաբերվում պատերազմի իրական հերոս Սասուն Միքայելյանին: Հիշեցնեմ սակայն, որ «Երկրապահի» «ամենալկտի» տարիներին՝ 1996-1999 թվականներին նա եղել է Հրազդանի քաղաքապետ: Հավանաբար, ոչ բոլորն են նրանից գոհ: Բայց, մյուս կողմից, հուսով եմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո նրա դեմ ցույցեր չեն անի: Այդ հույսն ինձ ներշնչում է այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ զոռբայության, ամենաթողության, բռնությունների ժամանակաշրջանն ավարտվել է», -գրում է «Առավոտ»-ի խմբագիրը:

Պատուհաս դարձած ևս մի ճանապարհ

«Փաստ» թերթն իր հրապարակումներում շարունակում է անդրադառնալ ճանապարհների վիճակին. օրերս հրապարակել էր նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության պատասխանը ճանապարհների վերանորոգման աշխատանքների ժամկետների մասին: Սակայն, ըստ թերթի, դժգոհությունները նորանոր հասցեներ են ընդգրկում: Մասնավորաբար, ահավոր վիճակում է գտնվում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան տանող հատվածը, որը մայրուղու մի մասն է կազմում: Աշխատանքների ընթացքը դադարեցված է նոյեմբերից, և այդ քարուքանդ վիճակում, քաղաքացիները, մեքենաները վնասելով, հարկադրված են երթևեկել:

Երեկ ահազանգ են ստացել, որ նմանօրինակ մի պատկեր է Ալավերդուց մինչև Ախթալա ընկած հատվածում, որտեղ ջրափոսերն ու փլուզված ժայռաբեկորները մեքենաների համար ուղղակի պատուհաս են դարձել: Ճանապարհին այնպիսի անանցանելի տեղեր կան, որ հանդիպակաց մեքենաներն ուղղակի ի վիճակի չեն անցնել կողք կողքի: Այս ահազանգերը հրապարակելով՝ թեթրը հրավիրում է ոլորտի պատասխանատուների ուշադրությունը:

Թեղուտի և Շնողի բնակիչների վնասը կփոխհատուցվի

Հայաստանի կառավարությունը առաջիկայում Արդարադատության նախարարությանը կհատկացնի 77 հազար 900 եվրոյին համարժեք դրամ:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նշված գումարը ԱՆ-ն կտրամադրի մի քանի գործերի` ՄԻԵԴ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Դիմումատուները Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս գյուղերում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության եւ պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով:

2007 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտին պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչվեցին եւ օտարվեցին այս եւ այլ գյուղացիների հողատարածքները: Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղμյուրը, եւ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել:

Օրինակ` «Փարսադանյանները` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ դիմել են Թեղուտ գյուղի բնակիչներ: Նրանք համատեղ սեփականությամբ ունեցել են 0,430 հա հողատարածք, որը գնահատվել է մոտ 500 եվրո: ՄԻԵԴ-ը նրանց համար փոխհատուցման գումար է սահմանել 8600 եվրո: «Շնողցի Մհեր Ալիխանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ստացվել է 5200 եվրո փոխհատուցում: Նա ունեցել է 0.186 հա հող, որը գնահատվել է 290 եվրո: