ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է (ուղիղ)
2019-04-11 11:47:46

Կառավարության հերթական նիստն այսօր վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Օրակարգում 42 հարց է, որից 25-ը՝ չզեկուցվող, մեկը՝ փակ: Մասնավորապես, նիստի օրակարգում են արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագծերը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով, ըստ որի՝ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար ՀՀ-ն պարտավորվել է վճարել ութ գործով` 81 100 եվրոյին համարժեք դրամ:

Նաև կառաջարկվի ֆուտբոլի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարկետում տալ 22-ի փոխարեն 30 մարզիկի։