ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը դատարանը մերժեց
2019-04-11 13:12:36

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգի տապալման մասով նախաքննությունն ավարտվել էր դեռևս փետրվարին և 50 օրյա ժամկետում կողմերը պետք է ծանոթանային նախաքննական նյութերին: Ապրիլի 6-ին այդ ժամկետը լրացել է: