ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձերբակալել են Ջուլիան Ասանժին
2019-04-11 14:04:54

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Նրան բռնել են Էկվադորի դեսպանատանը։
Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կոնտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև դատարանի առջև կանգնելը։

Ասանժը նախօրեին հաղորդել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ սպառնալիքներ է ստանում։ Սպառնալիքները կապված են այն տեղեկատվական արտահոսքի հետ, որը կայքն ավելի վաղ հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ հատուկ ծառայությունների գործունեության մասին։

Լրագրողն արդեն վեցերորդ տարին է` ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Սակայն 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել են Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Ասանժը չէր կարող լքել դիվանագիտական առաքելության տարածքը, քանի որ վախենում էր Շվեդիայի հարցումով կալանավորվելուց և հետագայում ԱՄՆ արտահանձնվելուց։