ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԽ-ում բացվել է Հայաստանի հեղափոխության մասին ցուցահանդեսը
2019-04-11 16:00:15

ԵԽԽՎ-ում բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Ցուցահանդեսին ներկայացված են «Արմենպրես» լրատվական գործակալության, «Ֆոտոլուր»-ի արված լուսանկարները, ինչպես նաև ՀՀ վարչապետի լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանի, լուսանկարիչներ Անի Գևորգյանի, Հրանտ Խաչատրյանի աշխատանքները։

Շուրջ քառասուն լուսանկար ամբողջությամբ պատմում է 2018 թվականի գարնանը Գյումրիից սկսված, Հայաստանի ամբողջ տարածքով ծավալված և Երևանում ավարտված հեղափոխության ընթացքը։

Ցուցահանդեսը շրջիկ է, առաջիկայում լուսանկարները կներկայացվեն եվրոպական այլ քաղաքներում։