ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մակրոնը կատարեց հայերին տված խոստումը
2019-04-11 16:15:12

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կատարել է 2019 թվականի փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը:

Նա ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները: