ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետք է մաքրել ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
2018-11-19 12:10:25

Լրացված է 12.10-ին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մարտունեցիները բարձրաձայնել են իրենց համայնքի խնդիրները: Նախ խոսել են մեքենայի գազի թանկ լինելու պատճառներից, այնուհետև վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել իրենց գյուղի խոշորացումից: Նիկոլ Փաշինյանը նախ զարմացել է, որ կան գյուղեր, որոնք ցանկություն են հայտնում գնալ խոշորացման, և նշել, որ համայնքների խոշորացման հետ կապված հատուկ քաղաքականություն կվարեն: Արդեն խոշորացված համայնքներին կթողնեն գործել, որպեսզի տեսնեն արդյունքները, իսկ այդ ընթացքում խոշորացման գործընթաց կսկսեն այն համայքներում, որտեղ բնակչությունը համաձայն է: Նա դիմել է համայքներին՝ ասելով, որ ցանկության դեպքում կարող են պաշտոնապես դիմել կառավարություն:

Այնուհետև, վարչապետի պաշտոնակատարը խոսել է գազալցակայաններում թանկ գազի պատճառների մասին: Նրա ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում կա մոտ 390 գազալցակայան և դրանց շուրջ 30 տոկոսը պատկանում է հայտնի անձանց: Գազալցակայաններում կան կորուստներ, սակայն հեղափոխությունից հետո մի շարք հայտնի մարդկանց պատկանող գազալցակայաններում գազի սպառման ծավալները կրկնապատկվել են:

«Երբ որ հսկողություն է սահմանվել, այդտեղ գազի սպառման ծավալները կրկնապատկվել են: Սա ի՞նչ է նշանակում: Սա առնվազն հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այնտեղ ժամանակին խոշոր ստվեր է գոյություն ունեցել: Եվ այսօր ՊԵԿ-ը զբաղվում է այդ հարցով: Եվ այդ համատեքստում, իհարկե, կպարզենք նաև գնագոյացման խնդիրը»,- նշել է վարչապետը:

Տեղադրված է 11.50-ին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Այս րոպեներին նա Մարտունի քաղաքում հանդիպում է մարզի բնակիչների հետ: Մարտունին այսօր տոնում է իր 190 ամյակը:

Նա ասել է, որ ճանապարհի աղբակույտերից տպավորություն է ստացել, թե մեր երկրում ոչինչ չի փոխվել: «Հիմա մենք պետք է մաքրենք ֆիզիկական աղբը, մտավոր աղբը, բարոյական աղբը: Պիտի մաքրենք հուսահատության աղբը»,-նշել է Փաշինյանը:

0:00
0:00