ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է. Մասիս Մայիլյան
2019-04-11 17:36:26

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

«ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է»,- կարծում է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Այս մասին նա հայտարարել է Ապրիլյան պատերազմի դասերին նվիված կլոր սեղանին, որ տեղի է ունեցել Ստեփանակերտում Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ:

Երկու հայկական հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքը անհրաժեշտություն է:

Մասիս Մայիլյանը այս թեզի կողմնակիցն էր մինչեւ արտգործնախարարի պաշտոնում նշանակվելը եւ կարծիքը չի փոխել նաև հիմա:

Նա նաեւ շեշտում է, որ դաշինքը զուտ Արցախի անվտանգության ապահովման տեսանկյունից չի կարևոր: Հայաստանի հանրապետությունը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը:


Մասիս Մայիլյանի խոսքով՝ երկու հայկական հանրապետությունների միջեւ եղած համագործակցությունը, տարբեր ոլորտներում պետք է դնել իրավական հիմքերի վրա՝ շրջանակային փաստաթղթի տեսքով:

Արտգործնախարարը տեղեկացրել է, որ նման քննարկումներ ծավալվում են: Հետաքրքիր է, որ նման քննարկումներ նաեւ դաշանակցականներն են անցկացնում: Արցախի խորհրդարանում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը Արցախի արտաքին գործերի նախարարի հետ համաձայն է, որ  երկու հայկակական պետությունների միջև կնքվելիք պայմանագիրը ավելի լյան իմաստ պետք է ունենա:

«Դա պետք է ռազմավարական դաշինք լինի»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Քննարկումը, որի ընթացքում հնչել են այս տեսակետները, նվիրված էր ապրիլյան պատերազմին:

Արցախի արտգործնախարարը նշել է, որ նոր մոտեցումները, որ հայկական կողմը առաջ է քաշում հենց ապրիլյան պատերազմի հետեւանքն են:

0:00
0:00