ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Բեսթ Ֆրութ»-ից հայտնում են՝ դժվար թե հասցնեն մթերում իրականացնել
2019-04-11 17:20:48

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության անդամներն առաջին անգամ մամուլից են տեղեկացել, որ գործում է «Բեսթ Ֆրութ» անունով ընկերություն, որը պետք է մթերում իրականացնի:

Այս ընկերությունից «Ռադիոլուրին» փոխանցել են, որ իրենց մոտ դեռ  շինարարական աշխատանքներ են ընթանում ու դեռ պարզ չէ՝ մթերում կկազմակերպե՞ն, թե՞ ոչ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է՝ իրենք չեն ուզում, որ Հայաստանի ամենամեծ մթերող կազմակերպությունը՝ «Սպայական»,  դադարեցնի գործունեությունը:

 «Բեսթ Ֆրութ».  երեկվանից մամուլի հրապարակումներն այս ընկերության մասին են հայտնում, գրում են, որ այն գալիս է փոխարինելու «Սպայկա» ընկերությանը: Այս պահին հայտնի է, որ  ընկերության հիմնադիրը Արտյոմ Նավասարդյանն է։

Թե գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում են՝ չգիտեն, թե ով է այս տնտեսվարողը:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը  հստակեցրեց՝ հենց  «Սպայկան» է ազդակ հաղորդել, որ շուկայում  հնարավորություններ են առաջանում։

Խաչատրյանը չի կիսում այն կարծիքը, որ ՊԵԿ-ի գործողությունները հատուկ  մթերող ընկերության դեմ էր կամ «Սպայկային» «հարկային տեռոր» է հայտարարվել։

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նոր է  լսել «Բեսթ Ֆրութ» ընկերության մասին:

«Բեսթ Ֆրութ» ընկերությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ հիմնադրվել են 2018թ օգոստոսին: Այս  պահին շինարարական աշխատանքներ են ընթանում և դեռ չգիտեն՝ մթերում կկազմակերպեն այս տարի, թե՝ ոչ:  Նույն ընկերության կայքէջից տեղեկացանք, որ կազմակերպությունն իրականացնում է բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ:

Գործընկերն է  2003 թվականին հիմնադրված «Արման-օիլ»- ը, որը շուկայում հայտնի է որպես նավթամթերք վաճառող ընկերություն: Փորձեցինք պարզել նաև, թե օրինակ նախորդ աշնանը «Բեսթ Ֆրութ»- ն ինչ մթերք է արտահանել և որ ուղղությամբ։ Արտահանում չենք իրականցրել՝ պատասխանեցին:

Գյուղատնտեսության  նախարարի պաշտոնակատարն էլ հիշեցնում է՝ մթերող ու արտահանող կազմակերպություններին կառավարությունը  շրջանառու միջոցներ է տրամադրում՝ մատչելի վարկեր, որոնց միջոցով  փորձում է լուծել մթերման խնդիրը:

Հայաստանում այս տարի առատ բերք է կանխատեսվում:

0:00
0:00