ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-12 10:11:08
  • «Առավոտ». Հաշտվելու համար պետք է ասել ողջ ճշմարտությունը
  • «Ժամանակ». Լատենտային կոռուպցիա
  • «Իրատես». Թեղուտցիները դեռ գործազուրկ են
  • «Փաստ». Գործուղումներ ներկայացուցչական կազմով, հատկապես հանգստյան օրերին
  • «Ժողովուրդ». Քաղաքապետարանը ճիշտ ժամանակին կպայքարի՞ լվիճների դեմ

Հաշտվելու համար պետք է ասել ողջ ճշմարտությունը

Հասարակության հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու հարցում «Առավոտ»-ն օրինակ է բերում բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու համար գործի դրվող մեխանիզմները՝ անցումային արդարադատությունը եւ, որպես դրա մաս, լյուստացիան:

Թերթը գրում է. «Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձեւով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի եւ քաղաքական սերտաճմանը եւ այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-անների առաջին կեսում են: Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն եւ վերջնակապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու եւ ներելու համա»:

«Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին: Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձեւով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի եւ քաղաքական սերտաճմանը եւ այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-անների առաջին կեսում են: Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն եւ վերջնակապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու եւ ներելու համա»:

Բայց, ըստ թերթի, այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: « Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորպես կեսը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, եւ եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա եւ երես կթեքի իշխանությունից: Շատ ավելի հեշտ է, անցումային արդարադատական եւ լյուստրացիոն գործընթացներում կենտրոնանալ միայն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վրա, որոնց հանդեպ հասարակական ատելությունն առայժմ թարմ է: Բայց դա արդարության վերականգնում չի լինի, որովհետեւ ընտրովի արդարադատություն չի լինում, եւ նման «կիսաքայլերը» եթե ոչ հիմա, ապա հետագայում թերահավատություն են առաջացնելու»,- գրում է «Առավոտը»:

Լատենտային կոռուպցիա

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկվել է ՄԱԿ-ի կողմից Հայաստանի բնապահպանության նախարարությանը 13 մլն 650 հազար դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց նվիրաբերելու հարցը:

Չնայած պաշտոնապես նշվում է, որ այս նվիրատվությունը կատարվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ շրջանակում, սակայն որոշ փորձագետներ կասկածներ ունեն, որ սա լատենտային կոռուպցիայի դրսևորում է, երբ միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին՝ իր համար շահեկան ծրագրեր առաջ մղելու նպատակով»:

Թեղուտցիները դեռ գործազուրկ են

«Իրատես»-ն անդրադարձել է օրերս նորից շրջանառվող լուրերին, թե «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը՝ ՎՏԲ բանկը, նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որն արդեն ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ է նշանակել: Կառավարությունից վստահեցրել են, թե Թեղուտի հանքավայրի բացումը 2-3 ամսվա հարց է, ու բոլոր 1200 աշխատակիցները վերադառնալու են իրենց աշխատանքին:

Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2018-ի նոյեմբերի 27-ին, Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Նորիկ Պետրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, ու հանքը կվերաշահագործվի մեկ-երկու ամսից. նաև արձանագրում է, որ անցել է ավելի քան 5 ամիս, բայց թեղուտցիները դեռ գործազուրկ են:

«Իրականում հանքավայրի շահագործման հարցն այդքան էլ հեշտ լուծելի չէ, հիմնական խնդիրը պոչամբարի հետ է կապված, որ նախկին սեփականատիրոջը՝ «Վալլեքս» ընկերությունների խմբին, լուծել չհաջողվեց: Մասնագետների հաշվարկով՝ պոչամբարից վնասակար նյութերի արտահոսքի կանխումը հսկայական ծախսերի հետ է կապված: Ասում են` այժմ մի քանի հոգու են ընդունել աշխատանքի, հին պոչամբարն ամրացնելու աշխատանք է տարվում, բայց դա շատ վտանգավոր է»,- ասել է «Իրատեսի» զրուցակիցը:

«Իրականում հանքավայրի շահագործման հարցն այդքան էլ հեշտ լուծելի չէ, հիմնական խնդիրը պոչամբարի հետ է կապված, որ նախկին սեփականատիրոջը՝ «Վալլեքս» ընկերությունների խմբին, լուծել չհաջողվեց: Մասնագետների հաշվարկով՝ պոչամբարից վնասակար նյութերի արտահոսքի կանխումը հսկայական ծախսերի հետ է կապված: Ասում են` այժմ մի քանի հոգու են ընդունել աշխատանքի, հին պոչամբարն ամրացնելու աշխատանք է տարվում, բայց դա շատ վտանգավոր է»,- ասել է «Իրատեսի» զրուցակիցը:

Նա նշել է, որ պոչամբարում այս պահին 21 մլն տոննա պոչանյութ կա, և միայն 3-4 միլիոնն է, որ դուրս հոսելու առումով վտանգավոր չէ, քանի որ պոչամբարի հիմնական պատվարի հետևում է. «Մնացած 19 մլն տոննան ավելացված, թույլ պատերով պատվարների հետևում է: Պոչմաբարում պոչանյութներից մեծ-մեծ պղպղջակներ են առաջացել, որ այդպես կարող են նույնիսկ 100 տարի մնալ ու չչորանալ: Դրանց վրա նորից պոչաջրեր լցնելը հղի է լրջագույն վտանգով: Հուսով եմ` հանքի վերաշահագործմամբ շահագրգռվածները հաշվի կառնեն այս ամենն ու նոր պոչամբար կկառուցեն»:

Գործուղումներ ներկայացուցչական կազմով, հատկապես հանգստյան օրերին

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների և այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ: Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել: Ընդ որում, ձևակերպումները, որպես կանոն, արվում են բացառապես օրենքի սահմաններում,անթերի օրինական:

Սակայն թերթի աղբյուրները պնդում են, որ առանձին գերատեսչությունների ղեկավարներ հատկապես հանրապետության տարածքում սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով, ինչի արդյունքում մեկ օրվա գործուղումը երբեմն կազմում է, օրինակ, որևէ վարչության պետի մեկ ամսվա աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ: Ի դեպ, թերթի տեղեկություններով, շատերը սիրով են գործուղումների մեկնում շաբաթ և կիրակի օրերին, քանի որ այդ օրերի համար վճարվում են կրկնակի:

Քաղաքապետարանը ճիշտ ժամանակին կպայքարի՞ լվիճների դեմ

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Երեւանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երեւանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում: Դրա հետեւանքով Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով: Իսկ մասնագետների խոսքերով` միակ լուծումը քիմիական պայքարն է:

Նախորդ տարի այդ պայքարը ուշացել է: «Ժողովուրդ»-ի դիտարկումներով՝ կարծես այս տարի եւս նույն խնդրի առաջ ենք կանգնելու, քանի որ Երեւանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում:

Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»: Նա նաեւ մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երեւանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի խնամք` էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»: