ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ Ասանժը զրկվեց ապաստանից. Էկվադորի նախագահի պարզաբանումը
2019-04-12 11:43:09

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Twitter-ում պարզաբանել է, թե ինչու է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը որոշել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել ապաստանից՝ նպաստելով նրա ձերբակալությանը:

«Էկվադորը որոշել է զրկել Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստանից միջազգային հռչակագրերի ու բնակության մասին պայմանագրի պարբերական խախտումների համար»,- գրել է Մորենոն իր էջում: 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել էին Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Երեկ Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Վեսթմինսթերյան դատարանի 2012 թվականի որոշման հիման վրա:Ասանժն արդեն 6 տարի և 10 ամիս Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր: