ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի վթարի փաստի առթիվ
2019-04-12 12:05:44

ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի վթարից։ Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։

Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: