ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն կտրվի
2019-04-12 14:05:19

Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում են վերելակի և հատուկ հարմարեցված սանհանգույցների տեղադրման աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելել է թանգարան, շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքներին: Մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և տարեցների համար տեղադրվող վերելակը և հատուկ հարմարեցված սանհանգույցները շահագործման կհանձնվեն 2019 թվականի մայիսի վերջին:

Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ այս պահին չեն գործում: