ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ-ռուսական միացյալ զորավարժությունը եզրափակիչ կրակային փուլում է
2019-04-12 14:45:41

Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում, այսօր մեկնարկել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ կրակային փուլը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը լրագրողներին պատմել է, որ միացյալ զորավարժությունն սկսվել է ապրիլի 1-ից և ավարտվելու է ապրիլի 12-ին՝ մարտական կրակով:

Զորավարժանքի ժամանակ կիրառվել են տարբեր տեսակի մարտի ձևեր՝ պաշտպանությունից հարձակում:

«Հիմնականում գրոհային ստորաբաժանումներ են գործելու, սակայն չեն լինելու սցենարներ: Խնդիր է տրվելու հրամանատարին, նա պետք է ղեկավարի իր զորքը, ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ է ստանալու և կատարելու է իր առջև դրված խնդիրները»,- ասել է Տիգրան Փարվանյանը՝ նշելով, որ ավելի քան 1500 մարդ է մասնակցում զորավարժությանը:

Կիրառվելու են ավիացիա, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, այլ ծանր զրահատեխնիկա: