ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է
2019-04-12 17:15:11

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը:

Հիմքում 1961 թվականի պատմական իրադարձությունն է: Նույն թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը տիեզերք, որն իրականացրեց  Յուրի Գագարինը:

Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային տոնից զատ սեպտեմբերի 30-ին Հայաստանում նշում են հայկական ավիացիայի ստեղծման օրը:


1933 թվականի հենց այդ օրը Երևանի օդանավակայանից  կատարվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը։ Հայկական ավիացիայի պատմության «Ռադիոլուր»-ը ծանոթացել է համանուն թանգարանում: Այն գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:  

Հայկական ավիացիայի պատմության թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին: Այստեղ  ներկայացված պատմությունը սկսվում է 1902 թվականից։ Ներկայացված են թռիչք կատարած հայ առաջին օդաչուները, որոնք ծառայության մեջ են եղել ֆրանսիական, ամերիկյան, ռուսական և այլ օդուժերում:


Թանգարանում
կա նաև տիեզերագնացության և ավիացիայի զարգացման գործում ավանդ ներդրած հայ խոշոր գիտնականների ստենդ,  լուսանակարներում ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանն է՝ ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից մեկը։ Նրա գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել է  55 համաշխարհային ռեկորդ՝ զգալի մասը՝ մինչ օրս չգերազանցված:


1982 թվականի փետրվարի 10-ին բացվեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը: Խորհրդային տարիներին մեծ համբավ վայելող օդանավակայանը 2002 թվականի հուլիսին կոնցենսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։


«86-ամյա հայկական ավիացիայի առանցքային խնդիրն այսօր ազգային փոխադրող ունենալն է: Դա անհրաժեշտություն է, ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ռազմական անվտանգության տեսանկյունից
»,-ասում է զրուցակիցս:


Ազգային փոխադրողի բացակայության խնդիրը բազմաթիվ հայ օդաչուների ստիպեց հեռանալ երկրից, աշխատանք գտնել այլ երկրների ավիաընկերություններում: Մնացողները սպասում են ավելի լավ ժամանակների, ասում է:

«Երկինքը երկրով փոխելը շատ դժվար բան է»,-ասում է օդաչուի բազմամյա փորձով նախկին օդաչու Գագիկ Թամրազյանը:

0:00
0:00