ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ ցույց տվեց վարչապետի ստարսբուրգայն ելույթը. վերլուծել են փորձագետները
2019-04-12 17:42:17

Կարեն Ղազարյան
Աղավնի Հարությունյան-globnews.am
«Ռադիոլուր»

ԵԽԽՎ-ում վարչապետի երեկվա ելույթը ցույց տվեց, որ Հայաստանի նեքաղաքական օրակարգում դատարկություն է: Այս կարծիքն է այսօր հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ ելույթը անցյալի օրակարգի մասին էր ու չկար ապագայի օրակարգ:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, համոզված է որ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթում հստակորեն ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները առաջնահերթությունների վերաբերյալ:

Ելույթը ցույց տվեց, որ Հայաստանն իրապես իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով ու Հայաստանի նման դիրքավորումը քաղաքական լրջագույն կապիտալ է՝ համոզված է քաղաքագետը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է, որ ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մեծ մասը նվիրված էր անցյալին՝ տեղի ունեցած հեղափոխությանը:

Դա անցյալի օրակարգ էր եւ ոչ՝ ապագայի, որը ցույց կտար, թե ի՞նչ օրակարգ ունի Հայաստանը եվրոպայի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դերը եվրոպական ընդհանուր ընտանիքում՝ հավելեց Արմեն Բադալյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մինչդեռ, համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթում հստակորեն ներկայացվեցին Հայաստանի մոտեցումներն այն առաջնահերթությունների վերաբերյալ, հանուն որի եւ ստեղծվել է ԵԽ-ն:

Քաղաքագետը նաեւ չափազանց ուշագրավ համարեց Յոգլանդի այն հայտարարությունը, որ Հայաստանը դիտարկում է որպես եվրոպական երկիր, որտեղ արմատավորված են եվրոպական արժեքներ: Նրա համոզմամբ՝ վարչապետի ստրասբուրգյան այցն ու ելույթն էլ ավելի է կարեւորվում այն տեսանկյունից, որ ցույց է տալիս՝ Հայաստանը իրապես իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով ու դա բխում է Հայաստանի անվտանգության շահերից եւս:

Դա լրջագույն քաղաքական կապիտալ է Հայաստանի համար եւ Հայաստանի լրջագույն  ներդրումը տարածաշրջանային ու եվրոպական անվտանգության ապահովման գործում: Այս գնահատականը չափազանցություն չէ՝ եզրափակեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Վարչապետի ելույթն, ի դեպ, այսօր գնահատել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: «Գլոբնյուզ»-ի խմբագիր Աղավնի Հարությունյանին «Ռադիոլուր»-ի համար տված հարցազրույցում Մարուքյանն ասել է, որ այցը շատ կարեւոր էր եւ տպավորություններն էլ ԵԽԽՎ բոլոր պատվիրակների մոտ շատ դրական էր:

Մարուքյանի խոսքով՝ այս անգամ մեծ քննարկումներ չեն եղել, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ երկար ժամանակ չի անցել: Մեկ-երկու տարի անց նման ելույթից պահանջելու են, որ ցույց տրվի, թե ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են արվել, որոնք որ ամրապնդում են տեղի ունեցած հեղափոխության ժողովրդավարական արժեքները:                

0:00
0:00