ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարող է արդյոք վագրը լեյկոզ ունենալ
2019-04-12 18:04:17

Անի Մինասյան
«Ռադիոլուր»
     
        

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների բողոքն ու անհանգստությունն արդեն մի քանի ամիս է չի հանդարտվում: Կենդանաբանական այգու Բինգո վագրը վատառողջ է. սա այն առիթն է, որն այսօր կրկին այգու նախկին աշխատակիցներին բերել էր այգու դարպասների մոտ՝ նորից խոսելու:

Սկզբում կենդանաբանական այգու ներկա աշխատակիցներից բողոքի մասնակիցների մտահոգություններին հակադարձող չկար, հետո լրագրողների հորդորով տեսախցիկների առաջ այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը խոսեց: Կարճ չանցած՝ կողմերն իրար սկսեցին չլսել:

«-Եկեք իմ տեղը խոսեք:

-Ոչ, մենք մեր տեղն ենք խոսում:

-Բայց դու ինձ խանգարում ենք»:

Նախորդ շաբաթ Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ էին նկատվել: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները դիմել էին Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի իրենց գործընկերներին, միասին կատարել կենդանու զննում: Արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր լեյկոզ:

Հենց ախտորոշումն է, որ նախկին աշխատակիցներին չի համոզում, այգում վատ մասնագետներ են աշխատում, շեշտում են՝ ինչու:

«Լեյկոզի վիրուսային անալիզ Հայաստանի Հանրապետության ոչ մի լաբորատորիայում չի կարելի հանձնել»:

Այն, որ կենդանու մոտ ախտորոշվել էր լեյկոզ, հրապարակվել էր Կենդանաբանական այգու պաշտոնական կայքում, առանց նշելու, որ դա նախնական ախտորոշում է: Այսօր արդեն այգու գլխավոր կենդանաբույժը նախ խնդրում է հարցերը տալ հերթով, հետո պատասխանում սպիտակ վագրի առողջական վիճակի հետ կապված հարցերին:

«Արյան առաջնային անալիզմի հիման վրա ես և գործընկերներս խոսել ենք նախնական լեյկոզի մասին: Դա վերջնական ախտորոշումը չի եղել»:

Կենդանաբույժի հակադարձումները բողոքող նախկին աշխատակիցներին չհամոզեցին, կենդանաբույժը հարցերին պատասխանելը կիսատ թողեց, հեռացավ աշխատելու:

Նախկին աշխատակիցները խոստացան շարունակել իրենց պայքարը հնարավոր բոլոր միջոցներով:

Կենդանիները շարունակում են մնալ իրենց անփոփոխ տեղերում, ժամանակ առ ժամանակ փոփոխվող առողջական վիճակով:

0:00
0:00