ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանը ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական բանաձևի հետեւում հայկական հետք է փնտրում
2019-04-12 18:12:28

Աղավնի Հարությունյան
globnews.am կայքի խմբագիր-Ստրասբուրգ
«Ռադիոլուր»-ի համար

Երեկ երեկոյան ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական բանաձև է ընդունվել, որտեղ՝ սովորույթի ուժով ադրբեջանցիները հայկական հետք են փնտրում: 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկ ընդունած բանաձևը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել փողերի լվացմանն առնչվող փաստերն ու արձագանքել ըստ արժանվույն, ինչպես նաև սկսել անկախ ու անկողմնակալ քննություն ԵԽԽՎ որոշ անդամների՝ կոռուպցիոն գործողություններում ներգրավված լինելու մասին մեղադրանքները:

2279 բանաձևում հիմնականում բերվում են փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության երեք խոշոր օրինակները:

  • «Գլոբալ լվացքատուն», որ վերաբերում է Ռուսաստանից տարբեր հասցեատերերի մոտ 21 մլրդ ԱՄՆ դոլար փոխանցումներին,
  • «Ադրբեջանական լվացքատուն», որի շրջանակներում մոտ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար է հանվել Ադրբեջանից,
  • «Տրոյկա լվացքատուն», որի միջոցով մոտ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար է դուրս հանվել Ռուսաստանից:

Այս ամենում ներգրավվածություն են ունեցել օֆշորային բազմաթիվ կազմակերպություններ, լատվիական և մեծբրիտանական բանկեր, մոլդովական դատարաններն ու բանկային համակարգը: Հատկանշական է, որ Ադրբեջանի պարագայում հատուկ ընդգծվում է, որ «Ադրբեջանական լվացքատան» գործողություններում ներգրավված են եղել նախարարների և նախագահի ընտանիքների անդամներ:

Բանաձևում, ի շարս առանձնահատուկ կոչերի, որ ուղղված են այս ամենում անմիջապես այս կամ այն չափով ներգրավված Ռուսաստանին, Մոլդովային, Ադրբեջանին, Միացյալ Թագավորությանը, Հոլանդիային, Էստոնիային, Բալթյան երկրներին և Շվեդիային, Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներին կոչ է արվում պահանջել ընտրված բոլոր հանրային անձանց և թեկնածուներին հանրայնորեն հասանելի դարձնել իրենց ունեցվածքի և եկամտի հայտարարագրերը, քննել հնարավոր կապերը, ապահովել օրենսդրական խստացումներ, ապահովել բանկային փոխանցումների կարգավորումների պարտադիր կատարումը և այլն:

0:00
0:00