ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-13 10:09:35
  • «Առավոտ». «Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր»
  • «168 ժամ». «Կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»
  • «Ժողովուրդ». Սպասվում է թեժ քննարկում
  • «Հայկական ժամանակ». Հեղափոխություն նաեւ քաղավիացիայի ոլորտում
  • «Ժամանակ». «Կռիշները»

«Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր»

«Առավոտ»-ն ապրիլի 8-12-ը Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում տեղի ունեցած խնդիրների առնչությամբ զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

Ադրբեջանական պատվիրակության անդամները մեղադրեցին հայերին ատելության խոսքի տարածման մեջ, սակայն ոչ ոք նրանց չընդմիջեց, մինչդեռ Միքայել Մելքումյանը, երբ դիմեց ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստի ընթացքում, ԵԽԽՎ նախագահը դիտողություն արեց՝ անջատելով նրա բարձրախոսը: Թերթը հետաքրքվել է, թե սա արդյոք խտրական մոտեցում չէ՞:

«Ադրբեջանցիները մեկ օր առաջվա դեբատի ժամանակ ատելության խոսքի դեբատի մեջ են ելույթ ունեցել՝ թեմայի մեջ: Իսկ այդ միջադեպը Միքայել Մելքումյանի հետ եղավ այն պատճառով, որ Միքայել Մելքումյանի ելույթը այլ թեմայով էր: Նա այդ ելույթում փորձեց պատասխանել ադրբեջանցիներին, դրա համար էին նրա խոսափողն անջատում: Այստեղ նման բաներ շատ են լինում, երբ պատասխանելու հնարավորություն չի լինում, ուրիշ ելույթի մեջ են փորձում պատասխանել, բայց, բնականաբար, նիստը վարողը թույլ չի տալիս»,-պատասխանել է Է. Մարուքյանը:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն անընդհատ հայտարարում էր իրենց բարեփոխումների, համաներման մասին: «Առավոտ»-ը մեկնաբանություն է խնդրել՝ ադրբեջանցիներին հաջողվե՞ց այս առումով եվրոպացի պատվիրակների մոտ վերաբերմունք փոխել Ադրբեջանի նկատմամբ:

«Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր: Բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք քննարկվեցին. քաղբանտարկյալներ, լանդրոմատ, կոռուպցիա, օֆշորային գործարքներ, խոշտանգումներ բանտերում»,-ասել է պատգամավորը:

«Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր: Բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք քննարկվեցին. քաղբանտարկյալներ, լանդրոմատ, կոռուպցիա, օֆշորային գործարքներ, խոշտանգումներ բանտերում»,-ասել է պատգամավորը:

«Կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»

«168 ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով օրերս Բունդեստագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, ասել է. «ՀՀ-ԵՄ համաձայնագրերի վավերացման ողջ գործընթացի վրա դրական է ազդում ԵՄ կենտրոնական և մեծ ազդեցություն ունեցող երկրների կողմից դրա վավերացումը»:

Մինչ այս համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ՄԹ-ն, Ռումինիան և Դանիան: Եվրոպական ազդեցիկ երկրներից համաձայնագիրն առայժմ չի վավերացրել Ֆրանսիան: ԵՄ անդամ երկրների մեծ մասը չեն վավերացրել համաձայնագիրը՝ նշում է թերթը:

Ըստ Լոռ Դելքուրի արդարացված են ակնկալիքները, որ Բունդեստագի կողմից վավերացումը կարող է խթան դառնալ ԵՄ անդամ մյուս երկրների համար։

«Բնականաբար, կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է այս համաձայնագիրը, սակայն հարցը այն ժամկետն է, որի ընթացքում այս համաձայնագիրը լիովին կվավերացվի և հնարավոր կլինի այն իրացնել ամբողջ ծավալով։ Բայց պետք է հասկանալ, որ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ունի իր ընթացակարգերը, իր քաղաքական օրակարգերը, որոնք հայտնվում են խորհրդարաններում և նման համաձայնագրերի վավերացման ժամկետները կախված են այս հանգամանքից։ Եվրոպական հանձնաժողովը սովորաբար հաշվի է առնում այս ամենը՝ առաջնորդվելով նաև տվյալ երկրի սահմանած օրակարգով և քաղաքական հավակնություններով։ Այս դեպքում Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ, վավերացնել այս համաձայնագիրը՝ ի թիվս այլ ծրագրերի, սակայն գտնվում է նաև ներքին փոփոխությունների ակտիվ փուլում, որոնք փոքր-ինչ երկարաձգում են այս գործընթացը։ Այսինքն՝ ընդհանուր վավերացման գործընթացը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ԵԽ-ում ընտրություններում, ԵՄ անդամ երկրների տրամադրվածություն, ներքին գործընթացներ և հայաստանյան գործոն։ Այս ամենը ձևավորում է այն պատկերը, որը ներկայումս կա»,- ասել է Լոռ Դելքուրը։

«Բնականաբար, կասկածներ չկան, որ ԵՄ-ն լիովին վավերացնելու է այս համաձայնագիրը, սակայն հարցը այն ժամկետն է, որի ընթացքում այս համաձայնագիրը լիովին կվավերացվի և հնարավոր կլինի այն իրացնել ամբողջ ծավալով։ Բայց պետք է հասկանալ, որ ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ունի իր ընթացակարգերը, իր քաղաքական օրակարգերը, որոնք հայտնվում են խորհրդարաններում և նման համաձայնագրերի վավերացման ժամկետները կախված են այս հանգամանքից։ Եվրոպական հանձնաժողովը սովորաբար հաշվի է առնում այս ամենը՝ առաջնորդվելով նաև տվյալ երկրի սահմանած օրակարգով և քաղաքական հավակնություններով։

Այս դեպքում Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ, վավերացնել այս համաձայնագիրը՝ ի թիվս այլ ծրագրերի, սակայն գտնվում է նաև ներքին փոփոխությունների ակտիվ փուլում, որոնք փոքր-ինչ երկարաձգում են այս գործընթացը։ Այսինքն՝ ընդհանուր վավերացման գործընթացը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ԵԽ-ում ընտրություններում, ԵՄ անդամ երկրների տրամադրվածություն, ներքին գործընթացներ և հայաստանյան գործոն։ Այս ամենը ձևավորում է այն պատկերը, որը ներկայումս կա»,- ասել է Լոռ Դելքուրը։

Սպասվում է թեժ քննարկում

Խորհրդարանը վերջապես կքննարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել, որ այն ընդգրկված է ապրիլի 15-ին նախատեսված Պետաիրավական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում եւ այստեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կընդգրկվի ապրիլի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ։

«Այս նախագիծը նոր կառավարության թերեւս ամենաքննադատված փոփոխություններից է եւ, միաժամանակ, խորհրդարանում ամենասպասվածը։ Այս նախագծին հատկապես անհամբեր սպասում են ընդդիմության ներկայացուցիչները եւ պատրաստվում են շատ ակտիվ քննադատել այն։ Տեղեկացանք, որ հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցողը լինելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող` նույն հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել է փաթեթի տեսքով, քանի որ ինքնաբերաբար փոփոխություններ տեղի կունենան մի քանի այլ օրենքներում այդ թվում՝ «ԱԱԽ կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«Հայկական ժամանակ». Հեղափոխություն նաեւ քաղավիացիայի ոլորտում

Վարչապետն, ինչպես երեւում է, որոշել է հեղափոխություն անել նաեւ քաղավիացիայի ոլորտում՝ գրում է «Հայկական ժամանակ»-ը: Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է: Երկար տարիներ զբաղեցրել է «Ֆենիքս Ավիա Գալֆ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Թերթի հետ զրույցում Ճաղարյանը հայտնել է, որ իրեն հոգեհարազատ՝ ավիաոլորտի մասով է կառավարությունում իր աշխատանքն իրականացնելու:

Նա հայտարարել է, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչների հետ հանդիպմանը լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք առաջիկայում կբացահայտի վարչապետը:

«Հիմա ուղղակի կարող եմ ասել, որ խորհրդակցությունը բավականին հաջող է կայացել եւ մենք արդեն իսկ տեսնում ենք համագործակցության՝ երկշահավետ փոխհամագործակցության եզրերը։ Վարչապետի եւ իմ կողմից առաջարկված ոչ մի բան չի մերժվել եւ օդանավակայանի կառավարիչը պատրաստ է մեզ հետ հետագա աշխատանքների, որոնք կլինեն ոչ նախորդ կառավարությունների ձեւաչափով։ Կլինեն բոլորովին ուրիշ կարգավիճակով եւ ես համարյա համոզված եմ, որ մենք կստանանք այն, ինչ մեզ պետք է»,- ասել է Հակոբ Ճաղարյանը։

Նա նաեւ նշել է, որ վերջին 20 տարում ոչ միայն քայլեր չեն ձեռնարկվել քաղավիացիայի ոլորտը զարգացնելու համար, այլ հակաքայլեր են ձեռնարկվել՝ հասկանալով, թե առանց հասկանալու, թերեւս մոտակա ժամանակներում պարզ կդառնա՝ այս ոլորտը ի սպառ ոչնչացնելու ուղղությամբ։

«Պետությունը նախ հրաժարվել է իր իրավունքներից՝ օդանավակայանի կառավարելու։ Այնուհետեւ պետությունը հրաժարվել է օդային փոխադրումները կառավարելուց եւ այսօր մենք կանգնած ենք ավերակների վրա։ Նեխած, քանդած ավերակների վրա։ 0-ից ստեղծելը ավելի հեշտ կլիներ, քան վերափոխել այն, ինչ այսօր մենք ունենք։ Մեր առաջ, մեր կառավարության առաջ, վարչապետի առաջ դրված է գերծանր խնդիր եւ այս գերխնդրի լուծումը միանշանակ պահանջում է ուժեղ կամք, պետական քաղաքականություն եւ պետական աջակցություն, ինչի նախանշանները ես տեսնում եմ»,- ասել է Հակոբ Ճաղարյանը։

«Պետությունը նախ հրաժարվել է իր իրավունքներից՝ օդանավակայանի կառավարելու։ Այնուհետեւ պետությունը հրաժարվել է օդային փոխադրումները կառավարելուց եւ այսօր մենք կանգնած ենք ավերակների վրա։ Նեխած, քանդած ավերակների վրա։ 0-ից ստեղծելը ավելի հեշտ կլիներ, քան վերափոխել այն, ինչ այսօր մենք ունենք։ Մեր առաջ, մեր կառավարության առաջ, վարչապետի առաջ դրված է գերծանր խնդիր եւ այս գերխնդրի լուծումը միանշանակ պահանջում է ուժեղ կամք, պետական քաղաքականություն եւ պետական աջակցություն, ինչի նախանշանները ես տեսնում եմ»,- ասել է Հակոբ Ճաղարյանը։

«Ժամանակ». «Կռիշները»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաղրամյանը նախկինում եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայի», ՀԷՑ-ի և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, և այս նշանակումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացիները հույս անգամ չեն կարող ունենալ, որ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»: