ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հալեպում հավատացյալները վերադառնում են Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
2019-04-13 11:08:20

Հալեպում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի, որը 2015 թվականին ավերվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից՝ գրում է ria.ru-ն։

«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ այստեղ, որովհետև պատերազմի պատճառով մենք վաղուց այստեղ չէինք այցելում։ Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է հավատացյալներից Զվարթ Սարգիսը։

«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ այստեղ, որովհետև պատերազմի պատճառով մենք վաղուց այստեղ չէինք այցելում։ Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է հավատացյալներից Զվարթ Սարգիսը։

Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, Հալեպի հայ համայնքի ամենահին եկեղեցին է: Այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերից Բերիո թեմին:

Մարտի 30-ին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում վերաօծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին։ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն է արել եկեղեցու վերականգնման գործում:

Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը, Հալեպում բնակվել է մոտ 250 000 քրիստոնյա, գործել է առնվազն 45 եկեղեցի: Ներկայում դրանց մոտ կեսն ավերված է ու սպասում է վերականգնման իր հերթին:

Տես նաև՝