ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը զորակցություն է հայտնել Արցախին
2019-04-13 11:35:07

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին` հայտնում է artsakhpress.am -ը՝ հղում անելով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ:

Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները:

Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:

Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների համար: