ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ձերբակալված առողջապահության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
2019-04-13 12:30:44

Վարչապետի որոշմամբ՝ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Կաշառք ստանալու պահին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է: Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։