ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սանիթեք» ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը
2019-04-13 12:44:26

«Սանիթեք» ընկերությունը պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում»- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«Սանիթեք»-ը տեղեկացնում է, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի Երևանի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին է մոտենում ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։

«Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան»,- նշված է հաղորդագրությունում։