ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լավագույն տարբերակը եռամիասնությունն է. Դավիթ Բաբայան
2018-11-19 13:04:30

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը դիվանագիտական ուղիներով բողոք է պատրաստվում ներկայացնել ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություններ է տարածել այդ երկրի ԱԳՆ-ը: Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանն այդ արձագանքը ինչ-որ տեղ սպասելի է համարում, որը վհատության եւ հիստերիայի դրսեւորում է: Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ, կաշառում է տարբեր անձանց, արդյունքում չի կարողանում զսպել Արցախի քայլերը միջազգային հանրության հետ ինտեգրվելու, տարբեր երկրների հետ նույնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատելու համար:

«Այս կապերի, երկողմ հարաբերությունների զարգացման հիմքում դրված չէ Արցախի ճանաչումը որպես նախապայման, որովհետև հասկանում ենք, որ թեպետ երկու գործընթացը փոխկապակցված են, բայց եթե ճանաչումը դնենք նախապայման, կթերանանք երկու ուղղություններով՝ եւ ճանաչման, եւ երկողմ հարաբերությունների հաստատման:

Տեսնում են, որ չեն կարողանում զսպել, ազդել, դրա համար այսպիսի նոտաներ են տալիս: Իհարկե, ճշումներ կան հասարակական, քաղաքական գործիչների վրա, մեր բարեկամների, քույր քաղաքաների ղեկավարության վրա, ովքեր Արցախի տարբեր քաղաքաների եւ բնակավայրերի հետ պայամնագրեր ունեն: Մենք այդ ամենը պետք է չեզոքացնենք, իսկ լավագույն եւ միակ տարբերակը՝ եռամիասնությունն է: Մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներդաշնակումը եւ միասնական ճակատով գործելը»:

Արցախի նախագահը Փարիզ կատարած կարճատեւ այցից հետո, այժմ գտնվում է Լոս Անջելեսում, որտեղ նոյեմբերի 22-ին մասնակցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հեռուստամարաթոն 2018»-ին:

0:00
0:00

Տես նաև՝