ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
2019-04-13 14:08:36

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի 2019 թ. առաջնությունում:

Բաթումում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նա հանդես է եկել 109 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը 192 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Սիմոնը բարձրացրել է 225 կգ։ Երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 235 կգ կռշող ծանրաձողը՝ ապահովելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այսպիսով, երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։