ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քարսիթի՝ մանկական պահող համակարգերի օգտագործումը պարտադիր կլինի
2019-04-13 15:46:52

Արմինե Գևորգյան
«Ռադիլուր»

Կառավարությունը որոշել է, որ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար պետք է լինեն կամ պահող համակարգ, կամ ամրագոտի:

«Օրինագիծը միտված է միայն մանկական տրավմատիզմի և մահացության իջեցմանը, և այլ տարբերակ չի կարող լինել: Եթե երեխան ճիշտ է նստած քարսիթում, ապա մինչև 4 տարեկան երեխաների վնասվածքների հնարավորությունը նվազեցվում է 50 տոկոսով, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին, և 80 տոկոսով, եթե այն հետևի նստատեղին է»,- ասում է ԱՆ Արսեն Թորոսյանը:

Առողջապահություն համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, պահպանող այդ միջոցները վթարների ժամանակ մահացությունը կանխում են 65 տոկոսով: Ինչու հատկապես քարսիթ. մասնագետներն ասում են սովորական անվտանգության գոտիները երեխայի դեռևս չձևավորված մարմնին կարող է ծանր վնասվածքներ հասցնել: Ի դեպ, երկու ամիս առաջ, երբ օրինագիծը դեռ որպես նախաձեռնություն էր, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Ոմանց կարծիքով՝ դա երեխայի անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոց է, որը պետք էր վաղուց կիրառել, ոմանք էլ քարսիթը պարզապես անիմաստ սոցիալական բեռ համարեցին:

Արդյո՞ք քարսիթների պարտադիր օգտագործումը կարող է շահավետ բիզնեսի առիթ դառնալ՝ հարցնում ենք առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանին, որը հետևյալ համեմատությունն է անում:

«Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարևոր է մեր կյանքի ու առողջության համար»:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ճիշտ է համարում, որ պետությունը որևէ կերպ սուբսիդավորեր քաղաքացիները ծախսը, քանի որ լավ որակի քարսիթերն արժե մոտ 40 հազար դրամ: Վերջիսն նշում է նաև, որ այս օրենքը հնարավոր չէ վերահսկել:

«Հայաստանում ավտոմեքենաների հետևի ապակիները թույլատրվում է մգացնել, հետևաբար ճանապարհային ոստիկանը չի կարող տեսնել՝ արդյո՞ք այդ մեքենայում երեխա կա, թե՞ ոչ և նա հատուկ անվտանգության միջոցներով ամրակապվա՞ծ է, թե՞ ոչ»,- ընդգծում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը:

0:00
0:00