ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զարթոնքի գյուղապետն իր որոշումը կհրապարակի երկուշաբթի
2019-04-13 16:15:54

Վաղ առավոտից լարված էր իրավիճակը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում. տեղացիները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Զարթոնքում է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա գյուղացիներին հորդորել է սպասել մինչև երկուշաբթի: Գյուղապետ Պարույր Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր վերջնական որոշումը կհրապարակի երկուշաբթի:

0:00
0:00

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը տեղեկացրել է, որ որոշակի խնդիրներ հայտնաբերել են: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ անդրադարձել է համայնքների միության պնդումներին, որոնց համաձայն, իրավասություն չունեն գնալ համայնքներ ու պահանջել համայնքի ղեկավարի հրաժարականը:

0:00
0:00

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ՝ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։