ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծաղկազարդ
2019-04-13 20:01:41

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Տոնի նախօրեին այցելել ենք Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ հետևելու, թե ինչպես են այնտեղ պատրաստվում տոնին: Զրուցել ենք նաև մարդկանց հետ, հարցեր ուղղել վաղվա տոնի ու Ծաղկազարդի հոգևոր խորհրդի մասին:

0:00
0:00

Ծաղկազարդը՝ Տերունի տոներից մեկն է: Այն կատարվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա կիրակի օրը։ Տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագներին, որոնցից մեկն էլ Հիսուսի մուտքն է Երուսաղեմ։ Ծաղկազարդի նախօրեին,շաբաթ օրը կատարվում է նախատոնակը,բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, մատուցվում է Սուրբ Պատարագ։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցին օրհնում է ձիթենու, իսկ որտեղ ձիթենի չկա՝ ուռենու ոստերը, և բաժանում ժողովրդին։

Ժամանակին Ծաղկազարդը կարևոր միջոց էր աղջիկների ու տղաների ծանոթությունների և սիրային խոստովանությունների համար։ Ինչպես նաև լուրջ արարողությունների,մինչև իսկ՝ նշանադրությունների համար։ Վարանդայում, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը, մերձավոր ազգականուհիներից մեկի հետ հենց եկեղեցում, Ծաղկազարդի ծառի վրա եղած մոմերից վառելով մի խաչաձև մոմ, որի վրա արծաթե մատանի էր անցկացված, լռությամբ տալիս էր նախընտրած աղջկան և գլխին կարմիր գլխաշոր գցում։ Այդ պահից աղջիկն արդեն նշանված էր համարվում: