ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առաջիկա օրերին սպասվում է անձրև
2019-04-15 08:23:46

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում ապրիլի, 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-19-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։