ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Մշակույթի միջազգային օրն է
2019-04-15 09:57:05

Մշակութային աշխարհի գործունեության բոլոր ոլորտների կարեւորությունը ևս մեկ անգամ շեշտելու նպատակով ստեղծվել է հատուկ տոն՝ Մշակույթի միջազգային օրը, որը աշխարհի շատ երկրներում նշվում է ապրիլի 15-ին։ Այն հիմնվել է 1935-ի ապրիլի 15-ին ընդունված «Գեղարվեստական ու գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պահպանության մասին» պայմանագրի պատվին, որը հայտնի է դարձել որպես Ռերիխի պակտ։

Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես էր եկել Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որը դրանից երկու տարի առաջ էր ստեղծվել Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ 2008-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի ու Լիտվայի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվել է Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Ու այսօր այդ տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։