ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտները 12 օր կանցկացնեն հայրենիքում
2019-04-15 11:01:23

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորել է Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին:

20 տարի առաջ էր, երբ Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը որոշեց դպրոցի աշակերտներին բերել Հայաստան: Այսօր արդեն սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից էր, որ դպրոցի կազմում եկավ հայրենիք, այցից հետո էլ սկսեց մտածել հայրենադարձվելու մասին։

Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Տեր Գրիգորյանը դիմավորել է հարազատ դպրոցի աշակերտներին, որոնք 12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին։

Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շատ կարևոր է համարել նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշել է Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Նա բարձր է գնահատել նաև 1975 թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու գործում: