ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«ԱրարատՑեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվում են վերցնել աշխատանքից ազատման ծանուցագրերը (լրացված)
2019-04-15 12:04:53

Լրացված է 12: 35-ին

Գործարանի աշխատակիցների հետ հանդիպման է եկել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: Նրա խոսքով՝ եթե գործարանը փակվի, քաղաքի դարպասներն էլ կփակվեն,քանի որ այս բնակավայրը ստեղծվել է հենց գործարանի հենքի վրա: Քաղաքապետն ինքն էլ տեղյակ չէ, թե ինչու են հենց հիմա որոշել փակել գործարանը: Իսկ «Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրինությունը լռում է, հեռախոսազանգերին չի պատասխանում:

Տեղադրված է 12:04-ին

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ի տնօրինությունն անցած շաբաթավերջին աշխատակիցներին հայտնել է, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:

Անցած ուրբաթ ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու ՀՀ կառավարության նախագիծը դրական եզրակացություն էր ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից:

0:00
0:00

Աշխատակիցներն առավոտյան հանդիպել են տնօրենի հետ: Նրանք ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Ծառուկյան աշխատակիցներ հանդիպումը կայանա:

Աշխատակիցները փոխանցել են «Ռադիոլուր»-ին, որ գործարան տանող ճանապարհը փակել են, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել, քանի որ հարցը քաղաքական հարց չէ:

0:00
0:00