ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Եվրոպայի հայությունը հանգանակել է 1 մլն 242 հազար 460 եվրո
2018-11-19 13:25:38

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 14-18-ն ընկած  ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10 000-ի սահմանը:

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Հիմնադրամը ներկայացնում է համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի.

Փարիզ՝ 686 162 եվրո

Մարսել՝ 207 149 եվրո

Լիոն՝ 177 988 եվրո

Թուլուզ՝ 66 447 եվրո

Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո

Գերմանիա՝ 73 845 եվրո

Շվեյցարիա՝ 19 717 եվրո

Հունաստան՝ 11 150 եվրո

2017 թվականի հեռախոսամարաթոնում հանգանակվել էր ավելի քան 1,23 մլն եվրո: Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հունաստանի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել էին ավելի քան 9,900 եվրոպական ընտանիք: