ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոմավառություն Սպիտակ տան առջև՝ Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
2019-04-15 14:45:14

Ապրիլի 14-ին մոմավառություն է տեղի ունեցել Սպիտակ տան առջև` որպես հիշեցում Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին:

Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշել էին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում են ունեցել ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում:

Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին մոտ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել: Օգնություն, որի շնորհիվ փրկվեցին անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաև այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջև հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց և այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունն արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն», - իր ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը: