ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կունենանք 12 նախարարություն
2019-04-15 17:37:19

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով հիմնական իրավակարգավորումները:

Այս նոր օրենքի նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում 17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն:

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  • Առողջապահության նախարարություն,
  • Արդարադատության նախարարություն,
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն,
  • Արտաքին գործերի նախարարություն,
  • Բնապահպանության նախարարություն,
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  • Պաշտպանության նախարարություն,
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարու­թյուն,
  • Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարու­թյուն,
  • Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարու­թյուն,
  • Ֆինանսների նախարարու­թյուն