ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արգենտինական «Սան Լորենցո»-ն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2019-04-15 18:17:52

Սան Լորենցո ֆուտբոլային ակումբը Արգենտինայի սուպերգավաթի խաղից առաջ մարզադաշտ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը հիշատակող պաստառով, հաղորդում է Prensa Armenia- ն:

«Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը», - գրված է եղել պաստառի վրա:

Նախաձեռնության հեղինակներն են Արգենտինայի հայկական կազմակերպությունները, եւ այն հավանության է արժանացել ակումբի նախագահ Մաթիաս Լամենսի կողմից:

«Իսկապես հուզիչ էր դաշտ դուրս գալ, երկրպագուները շատ հարգալից էին եւ ոտքի կանգեցին մեզ ծափահարելու համար», -  ասել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչ  Հորատիո Թերզյանը: