ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարը, փլուզվեց սրածայր աշտարակը (լրացված)
2019-04-15 22:42:57

լրացված 23․27-ին

Համացանցում է տարածվել Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի փլուզման տեսանյութը։

լրացված 23․19-ին

Հայաստանը միանում է Ֆրանսիայի ժողովրդի ցավին ու ապրումներին,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեծ տխրություն ենք ապրում Փարիզի Աստվածամոր տաճարի հուզիչ պատկերներից։ Մեր Նոտր-Դամ (Notre Dame de Paris)։ Հայաստանը միանում է Ֆրանսիայի ժողովրդի ապրումներին»,- գրել է Փաշինյանը։ 

 



 

 

լրացված 22․51

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը տարածվելով հասել է Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կոնստրուկցիային: Այս մասին լրագրողներին ասել է տաճարի ներկայացուցիչը: Ամբողջությամբ քանդվել է տանիքը, շենքի վրայից պոկվել և ընկել է ժամացույցը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է հրդեհի վայր:
 

տեղադրված 22․40
 

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է BBC-ին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վերաբերյալ:

«Նոտեր դամ դե Պարին կրակի մեջ է: Սա մտահոգություն է մի ամբողջ ազգի համար, մտորում՝ բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիներ համար: Ինչպես բոլոր հայրենակիցների, այնպես էլ ինձ համար տխուր է տեսնել, թե ինչպես է մեր մասնիկն այրվում»,-հայտարարել է Մակրոնը:

 




Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թվականին և երկու դար է տևել: