ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն». Գարեգին Բ Կաթողիկոս
2019-04-16 10:19:18

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն զորակցություն է հայտնել ֆրանսիացիներին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։

«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,-ասվում է Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձում։

Տես նաև՝