ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանական քննարկումը ցույց կտա, թե իրականում ով է ժողովրդի թշնամին. Գ. Ծառուկյան
2019-04-16 12:08:15

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է «Արարատցեմենտ»-ում ստեղծված իրավիճակին: Գործարանի աշխատակիցները ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց ազատվելու են աշխատանքից և երեկվանից գործադուլ են սկսել: Ծառուկյանը ստեղծված իրավիճակի պատճառները կապում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշման հետ: Հանձնաժողովի վերջին նիստում քննարկված նախագծով առաջարկվում է պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի վրա, բայց պետտուրքից ազատել ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:

«Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե, եթե 100 հազար տոննա ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Եթե այսօր հանձնաժողովը որոշում ա կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն ա խնդիրը: Եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա»:

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ խորհրդարանական քննարկումը ցույց կտա, թե իրականում ով է ժողովրդի թշնամին: Օրենսդրական փոփոխությունների առաջարկն ընդգրկված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

0:00
0:00