ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի հավաքականը մարզումներ է անցկացրել Վադուցում
2018-11-19 14:59:43

Այսօր Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կանցկացվի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ի առավոտյան ժամանել է Շվեյցարիա: Վերականգնողական մարզումներն անկացվում են Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ Մամուլի ծառայության աշխատակիցները շրջել են Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում՝ պարզելու՝ արդյոք առաջիկա հանդիպման նկատմամբ կա՞ հետաքրքրություն, թե՞ ոչ: Լիխտենշտեյնի փողոցները սակավամարդ են եղել, եղանակն էլ բավականին ցուրտ: Ազգերի լիգայում առաջին տեղը գրավելու հնարավորությունը կորցնելուց հետո, Լիխտենշտեյնում հավաքականի նկատմամբ որևէ հետաքրքրություն չկա: Այսօրվա հանդիպմանն ակնկալվում է մոտ 500 տեղացի երկրպագու, այսինքն Վադուցի բնակչության մոտ 10 տոկոսը: Հարցված մոտ 20 մարդուց սպասվող խաղի մասին տեղյակ են եղել միայն հուշանվերների խանութի պորտուգալացի վաճառողները:

Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն: Մեր ազգային թիմը հաղթանակ տարավ 6:2 հաշվով: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին D լիգայի 4րդ խմբում տանելով 3-րդ հաղթանակը՝ վաստակել է 9 միավոր: